Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ին 2:1 հաշվով պարտվելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի հարձավկող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ:
«Մենք ի սկզբանե հասկանում էինք, որ «Բորուսիա»-ի դեմ խաղը շատ բարդ է լինելու, քանի որ սա շատ լուրջ մրցակից է: Բայց պետք չէ սա ողբերգություն դարձնել. առջևում դեռ շատ խաղեր կան, իսկ մենք շահավետ դիրքում ենք մրցաշարային աղյուսակում:
Հիմա պետք է շարունակել պայքարը: Առջևում կան երկու խաղեր սեփական հարկի տակ, որոնցում պետք է հաղթենք, որ վստահորեն դուրս գանք խմբից: Անհաջողության լավագույն պատասխանը ավելի լավ խաղալն ու հաղթելն է»,– պորտուգալացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հենց Ռոնալդուն խփեց իր թիմի միակ գոլը այս խաղում:









































