Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայի գլխավոր մրցակիցների մասին:
«Չեմպիոնների Լիգան շատ բարդ մրցաշար է: Նույնիսկ մի վատ խաղը կարող է քեզ դուրս բերել առաջնությունից:
«Չելսի»-ն գիտի լավ պաշտպանվել, իսկ «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը համարվում են Չեմպիոնների Լիգայի ուժեղագույն թիմերից՝ մեզ հետ միասին: Չնայած կան ուրիշ թիմեր, որոնք ևս կարող են հաջողության հասնել»,- ասել է Ինյեստան:








































