«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Ֆաբիո Կուալյարելան հայտարարել է, որ իր խոսքերը Զդենեկ Զեմանի մասին սխալ են մեկնաբանվել:
Հիշեցնենք, որ երեկ Կուալյարելան հայտարարել էր, որ կցանկանար ապագայում խաղալ Զեմանի ղեկավարությամբ, ինչից հետո շատերը նրան արդեն տեղափոխում էին «Ռոմա»:
«Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ խոսքերը սխալ են հասկացվել լրագրողների կողմից: Ես այնպես եմ պատասխանել, ինչպես կպատասխանեին շատ ֆուտբոլիստներ:
Վստահեցնում եմ, որ Թուրինից հեռանալու ոչ մի ցանկություն չունեմ, քանի որ սա հիանալի քաղաք է, իսկ ես երջանիկ եմ «Յուվենթուս»-ի կազմում»,-գրել է Կուալյարելան Facebook սոցցանցի իր էջում:






































