Թերևս աշխարհի ամենայուրօրինակ լողափը գտնվում է Կալիֆոռնիայի Ֆորտ Բրեգգ քաղաքում: Այս լողափի առանձնահատկությունն այն է, որ այլ նմանատիպ վայրերում սովորական համարվող խոշոր քարերը կամ ավազը փոխարինված են գունավոր տարբեր ապակիներով: Այդ պատճառով էլ այն անվանվում է «ապակե լողափ»: Հետաքրքիր է նաև դրա առաջացման պատմությունը:
20-րդ դարի սկզբին այս լողափը համարվում էր աղբանոց, այսինքն՝ այն բոլոր իրերը որոնք պետք չէին մարդկանց, բերվում էին այստեղ` սկսած կենցաղային իրերից մինչև ավտոմեքենաները: Սակայն 1967 թ. քաղաքային իշանությունները փակեցին լողափը և արգելեցին ոչ պիտանի իրերի տեղափոխումն այդտեղ: Բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին լողափի մաքրման համար, սակայն վերջնական և լիարժեք այն այդպես էլ չմաքրվեց: Բայց արի ու տես, որ աշխատասեր ջրի ալիքներն արեցին իրենց գործը` հղկելով ու մշակելով գունավոր ապակիներն ու իրերն այն աստիճանի, որ դրանք չեն կարող վնասել մարդկանց:
Այժմ այս լողափը ազգային ձեռքբերման աստիճանի կարևորություն ունի:
Այցելուներն այստեղից վերցնում են փոքրիկ գունավոր քարերը՝ որպես հուշ:









































