Լոնդոնում Ղրղըզստանի նախկին նախագահ Մաքսիմ Բակիևի որդու ձերբակալումը կարող է դառնալ «փոխանակվող մանրադրամ»` միջինասիական այդ երկրում ռազմական բազա ստեղծելու ԱՄՆ բանակցություններում: Այս մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:
Ղրղըզական որոշ վերլուծաբաններ հավաստիացնում են, որ Մաքսիմ Բակիևը կարող է ԱՄՆ-ի համար որպես օգտակար լծակ ծառայել. ԱՄՆ վարձակալում է միջանցիկ փոխադրումների «Մանաս» կենտրոնը, որը կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի` Աֆղանստանին զինուժ մատակարարելու գործում: Այդ գործունեությունը պետք է դադարեցվի 2014 թ, գրում է The Washington Times-ը:
Բիշքեքում անկախ քաղաքագետ Մարս Սարիևն ասել է, որ Մաքսիմ Բակիևի ձերբակալման պատճառ կարող է դարձած լինել ղրղըզական կառավարության մերժումը վարձակալությունը երկարացնելու հարցում: Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դիրքերն ամրապնդվեցին Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինի Ղրղըզստան կատարած վերջին այցի ժամանակ: Ռուսաստանը ևս ավիաբազաներ ունի Կանտում:
«Պուտինի այցելությունից հետո պարզ դարձավ, որ Ղրղըզստանը ավելի է մոտ դարձել Ռուսաստանին: Այժմ ամերիկացիները փորձում են հնարավոր բոլոր միջոցները կիրառել ղրղըզական իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար»:











































