Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով

Լիբանանում հայ համայնքը միահամուռ է, զերծ բախումներից. Ա. Քեոշքերյան

Լիբանանի նախագահը երկրում կայունություն հաստատելու նպատակով բանակցություններ է սկսել «Մարտի 14»-ի և «Մարտի 8»-ի ուժերի հետ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի Հնչակյան կուսակցության վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քեոշքերյանը՝ ներկայացնելով Լիբանանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Ըստ բեյրութահայի՝ երկրում քաղաքական իրավիճակը լարված է, բայց փոքր-ինչ մեղմվել է: Նրա խոսքով՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը քաղաքական բանակցություններ է սկսել:

«Իրավիճակն այսպիսին է. Բեյրութում փողոցային բախումներ չկան, Տրիպոլիում վարչապետի տան առջև նստացույց էր սկսվել, բայց այսօր վարչապետը երկրում չէ:

Այսօր լարվածությունը քաղաքական ասպարեզում է: «Մարտի 14»-ի ուժերը չեն ուզում խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել: Նախագահն առանձին-առանձին հրավիրում է «Մարտի 8»-ի և «Մարտի 14»-ի ուժերին` նրանց հետ զրուցելու, երկիրը լարված վիճակից դուրս բերելու խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Նախագահի հետ հանդիպման ժամանակ «Մարտի 14» ուժի ներկայացուցիչ, նախկին վարչապետն ասել էր, որ չեն մասնակցելու խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին»,- իրավիճակը ներկայացրեց Լիբանանի Հնչակյան կուսակցության վարիչ մարմնի ատենապետը:

Նա տեղեկացրեց, որ Լիբանանում հայերը բաժանված են երկու խմբի՝ ընդդիմադիր և իշխանական:

«Ներքին իմաստով հայերը ոչ մի խնդիր չունեն, որովհետև հայկական կուսակցությունների ղեկավարները հաճախակի հանդիպում են իրար հետ, որպեսզի հայ համայնքը մնա միասնական և միահամուռ` անկախ քաղաքական տարակարծություններից: Մենք փորձում ենք հնարավորինս չմիջամտել այս փողոցային դեպքերին, բախումներին և լարվածություններին»,- պարզաբանեց Լիբանանի Հնչակյան կուսակցության վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քեոշքերյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բեյրութի քրիստոնեական թաղամասերից մեկում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր գնդապետ Ուիսամ Ալ-Հասանը: Ահաբեկչությունից հետո երկրում իրավիճակը սրվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում