Բավական է ծխողների շրջանում գտնվել ընդամենը 20 րոպե, որպեսզի առողջությանը վնաս հասցվի։ Սրանում համոզված են Աթենքի համալսարանի ու Հարվարդի առողջապահական դպրոցի փորձագետները:
«Պասիվ ծխելու ազդեցությունը գիտնականները դիտարկել են 15 կամավորների շրջանում: Փորձերի մասնակիցներին խնդրել են 20 րոպե նստել մի շինությունում, որը նման է ծխողի ավտոմեքենայի կամ բարի, և հետևել են նրանց շնչառությանը»,– գրում է The Huffington Post-ը:
Նկատվել է, որ այդ կարճ ժամանակահատվածում կամավորները սկսել են դժվարությամբ շնչել:
Հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Պանագիոտիս Բեխրակիսը ստացված տվյալները ներկայացրել է Թոքերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան քոլեջի ամենամյա հավաքին:










































