Honda ընկերության ամերիկյան բաժանմունքը հրահանգ է ստացել որքան հնարավոր է արագ զեղչված գներով վաճառել ունեցած բոլոր Civic մեքենաները: Նման կտրուկ էժանացման պատճառը նոյեմբերի 29-ին կայանալիք մոդելի նոր թարմացումն է՝ հաղորդում է Left Lane-ը: Նախատեսվում է, որ Honda Civic-ի ամերիկյան տարբերակը կստանա թարմացրած էքստերիեր:
Honda Civic-ի նոր սերնդի վաճառքը ԱՄՆ-ում սկսվել է գրեթե մեկ տարի առաջ: Սակայն սրահներում նոր մոդելի հայտնվելուց հետո՝ ամերիկացիները ընկերությանը սուր քննադատության են ենթարկել, որը շարունակվում է մինչ օրս:











































