ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարի հարցի շուրջ քաղաքական հայացքները միմյանցից հեռացրել են ամերիկյան Wal-Mart առևտրային ցանցի հիմնադիր, միլիարդատեր Սեմ Ուոլթոնի հարազատներին: Ինչպես գրում է Forbes-ը, Ուոլթոնի թոռը մարտահրավեր է նետել ընտանիքի մնացած անդամներին՝ խոշոր նվիրաբերում կատարելով գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավին:
Հրատարակության տվյալներով՝ դեռ սեպտեմբերին Սեմ Ռոլինգս Ուոլթոնը Օբամայի արշավին նվիրաբերել էր 300 հազար դոլար: 2008 թվականին նա կրկին աջակցել է Օբամային՝ նրա հիմնադրամ փոխանցելով 30 հազար դոլար:
Իր հերթին Ջիմ Ուոլթոնը՝ Սեմ Ռոլինգսի հորեղբայրը, ընդհանուր առմամբ 300 հազար դոլար է նվիրաբերել Ռոմնիին պատկանող Restore Our Future և Our Destiny հիմնադրամներին, որը աջակցություն է ցուցաբերել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի համար պայքարին մասնակցած Ջոն Հանթսմանին:
Հանրապետականներին են աջակցում նաև Սեմ Ռոլինգսի երկու հորաքույրները՝ Էլիս և Քրիստի Ուոլթոնները: Նրանք 200 հազար դոլար են ուղղել Restore Our Future, ևս 50 հազար դոլար՝ Our Destiny:
Wal-Mart ցանցը հիմնադրվել է 1961 թվականին: Ներկայում հիմնադրի ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի կեսը: Ցանցն իր մեջ ներառում է աշխարհում շուրջ 9000 խանութ:









































