Գալիք ձմռանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանին հազիվ թե տեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»:
Այս տեղեկատվությունն ավելի վաղ տեղ է գտել մի շարք իտալական լրատվամիջոցներում:
Ըստ Goal.com-ի՝ իտալական թիմը ցանկանում է գնել Նանիի տրանսֆերը, բայց ոչ թե հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, այլ, ամենայն հավանականությամբ, ամռանը:
Հատկանշական է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև միլանյան երկու թիմերը՝ «Միլան»-ն ու «Ինտեր»-ը:
Նշենք նաև, որ Նանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2007 թվականին «Սպորտինգ»-ից՝ 25.5 ֆունտի դիմաց: Խաղացողը Ֆերգյուսոնի գլխավորությամբ ավելի քան 200 հանդիպում է անցկացրել «մանկունյանցիներ»-ի կազմում:







































