Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին:
««Ռեալ»-ի դեմ հանդիպումը լուրջ փորձություն է մեզ համար: «Այաքս»-ի հետ խաղում իսպանական ակումբը շատ արագ ֆուտբոլ խաղաց: Բացի այդ, թիմը հիանալի է պատրաստված տեխնիկապես և մշտապես պրեսինգի է դիմում: «Ռեալ»-ը հիմա ավելի հզոր է, քան անցած մրցաշրջանում:
Պետք է կանոնակարգված խաղ ցուցադրենք: Եթե չկարողանանք վնասազերծել Խաբի Ալոնսոյին ու ազատ տարածություններ թողնենք Քրիշտիանու Ռոնալդուի համար, ապա լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:
Մանչեսթերում հասկացանք, որ կարող ենք արդյունքի հասնել, եթե ցուցադրենք մեզ բնորոշ ֆուտբոլ»:








































