«ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից ուժ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ ընդհանրապես քաղաքական դաշտում ցանկացած ուժի էլ իրենք համարում են մրցակից:
Հարցին` կսատարի՞ արդյոք ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ստորագրել է սատարելու մասին փաստաթուղթ: «Դրանից բացի` որևիցե այլ պաշտոնական հայտարարություն չի արել»,- նշեց նա:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` ավելի փոքր քաղաքական ուժերն այսօր անընդհատ պտտվում են ԲՀԿ-ի շուրջը՝ ԲՀԿ-ին միանալու, իրենց քաղաքական խնդիրների շուրջը ներգրավելու համար: Բայց, նրա կարծիքով, ԲՀԿ-ն ինքնուրույն կորոշի իր անելիքները:
«Ես չեմ կարծում, որ փոքր քաղաքական ուժերը կկարողանան ԲՀԿ-ին գայթակղել` միանալու իրենց և կազմելու ընդդիմադիր քաղաքական դաշտ»,- ընդգծեց Սուքիասյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի












































