Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ նոյեմբերի 17-ին Թունջելի (Դերսիմ) նահանգի Մազգիրթի (Մազկերտ) շրջանում պլանավորված է 1937-1938 թվականներին իրականացված Դերսիմի սպանդի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը: Դա հավանության է արժանացել Մազգիրթի քաղաքապետ Թեքին Թյուրքելի կողմից:
Չնայած դրան՝ Մազգիրթի շրջանի ղեկավարությունը որոշել է կասեցնել դա՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ տվյալ տարածքը պատկանում է պետական գանձարանին: Թեքին Թյուրքելը հույս է հայտնել, որ իրենք մոտ ժամանակներս կկարողանան հաղթահարել այդ դժվարությունները, և հուշարձանը կբացվի ժամանակին:









































