Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թունջելիում միմյանց են բախվել թուրքական անվտանգության ուժերն ու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները: Մոտ 2 ժամ տևած բախման հետևանքով սպանվել է 4 PKK-ական: Թուրքական կողմի կորուստների մասին ոչինչ չի նշվում:
Թուրքական թերթն ուշադրություն է հրավիրում PKK-ականներից առգրավված զինամթերքի վրա՝ ընդգծելով, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ PKK-ի մարտիկներից առգրավվում է ուղղաթիռների դեմ պայքարի համար նախատեսված զենիթային զենք:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է ռիսկային գոտիներում, որոնցում PKK-ն բավական ակտիվ է, զորքերի տեղաշարժն իրականացնել միայն օդով՝ հիմնականում ուղղաթիռների միջոցով: Մինչև 2014 թվականը դա կիրականացվի նաև «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներով մինչև որ ԱՄՆ-ից բերվեն Chinook ուղղաթիռները:










































