ՀՀ ԱԳ նախարարության Մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա և Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: New York Times պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի և Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա:
Հաղորդագրության համաձայն, մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 23-ին քաղաքի լավագույն` «Ռիդո» կենտրոնի «Chapters» գրախանութում:
Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում` Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման և «ցեղասպանություն» երևույթի դատապարտման կարևորությունը` նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:









































