Տեքստ «Սելթիկ»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ռեկորդ է սահմանել` միջազգային մրցաշարերում անցկացրած հանդիպումների ցուցանիշով:
Երեքշաբթի «Քամփ Նոու»-ում կայացած «Սելթիկ»-ի դեմ հանդիպումը Չավիի` կատալոնական ակումբի կազմում անցկացրած 150-րդն էր:
Ֆուտբոլիստը մեկնարկել է «Բարսելոնա»-ում 1998 թվականին: Այն ժամանակից ի վեր «Բարսելոնա»-ի կազմում Չավին անցկացրել է 129 հանդիպում Չեմպիոնների Լիգայի շրջանակում, 13 անգամ մասնակցել է ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկության հանդիպումներում, 5 անգամ խաղադաշտ է դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության խաղերում:
150 հանդիպումներում կիսապաշտպանը 12 գոլ է հեղինակել, որից 10 Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած հանդիպումներում:









































