Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

Կլինե՞ն անսպասելի լուծումներ նախագահական ընտրություններում. մամուլ

Առաջիկա նախագահական ընտրություններում որոշ անսպասելի լուծումներ են հնարավոր: Նման լուծում չի բացառում նաև Դաշնակցությունը: Այդ մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զաւյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

– Պարոն Ռուստամյան, դեռ ամռան սկզբին մեր զրույցում ասել էիք, որ բանակցություններ են ընթանում ընդդիմադիր դաշտում` առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր միասնական ճակատով հանդես գալու, կառավարման համակարգը փոխելու շուրջ: Ինչի՞ են հանգեցրել այդ բանակցությունները:

– Այդպիսի բանակցություններ` ինտենսիվ հանդիպումների տրամաբանությամբ, տեղի չեն ունենում, որովհետև կարծում ենք, որ դեռ այդպիսի իրավիճակ չէ: Շատ հստակ է, որ ստեղծված այս վիճակը, որում երկիրն է հայտնվել, անհրաժեշտ են այն քայլերը, որոնց մասին մենք խոսել ենք Աժ ընտրությունների ժամանակ: Հիմա ի մի կբերենք և կներկայացնենք մեր պլատֆորմը: Եվ սա, մեր խորին համոզմամբ, պետք է համարվի այն պլատֆորմը, որը կարող է միավորել ընդդիմադիր զանգվածը: Եթե այդ գաղափարը չհամաձայնեցվեց, շատ դժվար է լինելու մտածել, որ ընդհանրապես հնարավոր կլինի միասնական ճակատով հանդես գալ նախագահական ընտրություններում, որովհետև շատ բարդ խնդիր ունենք այսօր, որը պետք է հաղթահարենք, որպեսզի մասնակցությունն ընտրություններին իմաստ ունենա: Դրա համար պետք է առաջանա հնարավորություն, որ ընտրությունները դառնան միջոց` իշխանությունը փոխելու: Եթե իշխանափոխության միջոց չեն, այլ միջոցառում, որը իշխանության վերարտադրման նպատակ է հետապնդում, այդ ֆոնի վրա մեր ընտրազանգվածն արդեն շատ փոքրացել է, էլ ավելի փոքրանա, և մեր քաղաքացիների մյուս մասն էլ սա դիտի իրենց 1 շաբաթվա, 10 օրվա հարցերը լուծելու կենցաղային հնարավորություն, շատ լուրջ հարց է առաջանում` ընդհանրապես այս ընտրությունների իմաստը որն է:

– Այսինքն, հնարավոր է, ՀՅԴ-ն որոշի ընդհանրապես չմասնակցե՞լ ընտրություններին:

– Եթե մեր գնահատումներն իսկապես մեզ համոզեցին, որ այդ իմաստը գոյություն չունի, մենք չենք բացառում, որ ամենաանսպասելի որոշումներն էլ կայացվեն, այդ խնդիրը մենք հիմա լրջորեն քննարկում ենք բոլոր առումներով: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ գաղափարը, որը միավորող կարող է հանդիսանալ, դառնա բոլորի համար ընդունելի, որովհետև այդ դեպքում է հնարավոր մեծացնել ընտրողների մոտ հավատը, որ սա կարող է մրցակցային ընտրություն լինել և հանգեցնել իշխանափոխության: Այդ քննարկումները, ինչ հնարավոր է, մենք կանենք, հետո ՀՅԴ Գերագույն ժողովը եղած պատկերի վրա դեկտեմբերին իր որոշումը կկայացնի` ինչ անել:

– Շատ ուշ չէ՞:

– Չեմ կարծում, որովհետև դեկտեմբերին առաջադրումներն են, շտապելու խնդիր չկա, նաև մարտավարական առումով առաջ ընկնելու հարց չկա, մյուսներն էլ հիմա հետևում են, թե իրենց մրցակիցներն ինչ կանեն:

– Ու այնպիսի տպավորություն է, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը սպասում է, թե ԲՀԿ-ն ինչ է անելու, ինչ որոշում է կայացնելու: Ինչո՞ւ:

– Ոնց որ թե մենք այդպիսի սպասում չունենք: Մեր սպասումը, ես ասացի, ինչն է:

– Ձեր պլատֆորմը ե՞րբ պատրաստ կլինի:

– Այդ պլատֆորմի հիմնական դրույթները հայտնի են, այն մեր գաղափարական հիմքերից բխող պլատֆորմ է, որն ավելի համառոտ և ամբողջական ներկայացնելու է 2009-ին ՀՅԴ-ի նշած ուղենիշները:

– Իսկ այդ բանակցությունները մյուս ուժերի միջև ե՞րբ կարող են սկսվել, արդեն լուրջ բանակցությունները` ինտենսիվ հանդիպումներով:

– Տեսնենք, դրա համար պետք է համապատասխան պայմաններ առաջանան, խնդիր չպիտի դիտվի, որ ինչ-որ մեկը բանակցում է, ուրեմն ուզում է, որ իր թեկնածուին պաշտպանեն բոլորը, այնինչ բոլորն այսօր խոսում են իրենց թեկնածուի միակ և անկրկնելի լինելու մասին, ըստ էության:

– Իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի, և ընդդիմադիր ուժերը սատարեն այդ թեկնածուին:

– Մենք, ասացի, ինչն ենք հնարավոր համարում: Եթե այդ միավորող գաղափարը չկա, մենք մարդավախության չենք գնալու: Այն գաղափարը, որ մենք հրապարակ էինք բերել Աժ ընտրություններում` ամբողջական իշխանափոխություն, իր մեջ ներառում է ոչ թե մարդկանց փոփոխություն, այլ նաև համակարգի փոփոխություն:

– Բայց տեղեկություններ կան, որ չի բացառվում` ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի, այղ պարագայում ՀՅԴ-ն մաս կկազմի՞ այդ կառավարությանը:

– Բոլոր տիպի համաձայնություններին մենք կողմ ենք, եթե դրանց հիմքում ընկած են կոնկրետ ծրագրեր, քայլեր, կոնկրետ առաջնահերթություններ և իրականացման ժամկետներ: Օրինակ, մեր թեկնածուն եթե առաջադրվի, գալու է հայտարարությամբ, որ նախագահական համակարգը վերացնի և երկիրը խորհրդարանական համակարգի փոխի:

– Ասում են, ՀՅԴ-ի թեկնածուն կարող եք դուք լինել կամ Արծվիկ Մինասյանը:

– Մենք թեկնածուների պակաս չունենք, եթե որոշվեց, որ պիտի գնանք, թեկնածուն կգտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում