Բրազիլիայի հյուսիս-արևելքում մի տղամարդ մասնակցել է սեփական թաղմանը: Այդ ժամանակ ավտոմեքենա լվացող ժիլբերտու Արաուժուի հարազատները հավաքվել են նրա դագաղի մոտ` կարծելով, որ նրա մարմինն այնտեղ է:
Պարզվել է, որ Ժիլբերտուի եղբայրը, որ նրան «ճանաչել է» դիահերձաևրանում, սխալվել է և Ժիլբերտուի ընտանիքին ուրիշ ավտոլվացողի դի են տվել:
Երբ Ժիլբերտուն եկել է սեփական թաղմանը, ներկաներից ոմանք ուշագնաց են եղել:








































