Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան WTA-ի եզրափակիչ մրցաշարի մեկնարկային փուլում առավելության է հասել իտալուհի Սարա Էրանիի նկատմամբ: Սպիտակ խմբի շրջանակներում կայացած մրցամարտը տևել է 1 ժամ 31 րոպե և ավարտվել է 6:3, 6:2 հաշվով` աշխարհի երկրորդ ռակետի տարած հաղթանակով:
Հոկտեմբերի 25-ին Շարապովան ուժերը կչափի Պետրա Կվիտովայի, իսկ Էրանին` Ագնեշկա Ռադվանսկայի հետ:








































