Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը քննադատել է անգլիացիների վարած տրանսֆերային քաղաքականությունը:
«Սիթի»-ն շատ գումարներ ծախսեց, իսկ մենք նման գումարներ չունենք, այնպես որ պետք է ավելի ստեղծագործ լինենք: Ես սիրում եմ մեր փիլիսոփայությունը, քանի որ պատրաստի խաղացողների տրանսֆերները գնելը շատ ավելի հեշտ է: Նրանց միայն հարձակման գիծն ավելի մեծ արժեք ունի, քան մեր ակումբի բյուջեն:
Ես ավելի շատ նախընտրում եմ, որ մենք աճեցնենք լավ խաղացողների: Կարծում եմ` մենք ի վիճակի ենք նման թիմով լավ հանդես գալ»,- Դե Բուրի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:










































