Լեհաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են 12 մարդկանց մարմինները, որոնք անհետացել էին նրանց դիակիզարան տեղափոխող ավտոմեքենայի գողանալուց հետո։ Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
«Մարմինները հայտնաբերվել են մեր սպաների կողմից՝ անտառում: Նրանք վնասված չեն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Երկուշաբթի օրը ոստիկանները հայտնաբերել են բեռնատարը և ձերբակալել երրորդ կասկածյալին: Անցած շաբաթվա վերջում ձերբակալվել էին երկու կասկածյալներ:









































