Российская газета-ի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ Թուրքիայի իշխանությունները հրապարակավ հայտարարեն, որ հոկտեմբերի սկզբին Մոսկվայից մեկնած և Անկարայում հարկադիր իջեցված սիրիական ուղևորատար ինքնաթիռում չի հայտնաբերվել որևէ զենք.
«Թուրք պաշտոնատար անձինք անառարկելի հայտարարություններ էին անում, թե ինքնաթիռում հայտնաբերվել են զենք և զինամթերք: Այժմ թուրք գործընկերները, որոնց հետ մենք տվյալ խնդրի շուրջ ամեն օր քննարկում ենք այդ հարցը, մեզ հայտնել են, որ ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրատեխնիկական սարքավորում: Այս պարագայում մենք խնդրում ենք հրապարակավ հայտարարել, որ ինքնաթիռում զենք չի հայտնաբերվել: Մենք դեռ սպասում ենք»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական հատուկ ծառայությունները ինքնաթիռում հայտնաբերել են ռուսական ռազմական սարքավորում ու զինամթերք՝ ընդգծելով, որ այդ ռազմական բեռը նախատեսված է Սիրիայի պաշտպանության նախարարության համար:







































