Մեկ տարի չաշխատելուց հետո Լուիջին կրկին վերադառնում է մարզչական աշխատանքի:
Իտալական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիջի դել Նյերին:
Այս պաշտոնում մասնագետը կփոխարինի Լուիջի դե Կանիոյին, որը թիմի՝ «Ռոմա»-ից 2:4 հաշվով պարտություն կրելուց հետո հեռացվեց մարզչի պաշտոնից:
Հատկանշական է, որ Դել Նյերին նախկինում մարզել է «Կիևո»-ն, «Ատալանտա»-ն, «Վերոնա»-ն, «Սամպդորիա»-ն ու «Յուվենթուս»-ը:










































