Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Համազեկուցողները պետք է գնահատական տան

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ` մարտի երկրորդ կեսին, նախատեսված է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Հայաստան: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին կփոխարինի EPP խմբակցության անդամ, գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերը:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն Երևան էին ժամանել 2009թ. հունվարին, դեկտեմբերին գաղտնազերծվեց Ժ.Կոլոմբիեի և Ջ.Պրեսկոտի պատրաստած զեկույցը, որում համազեկուցողները մանրակրկիտ անդրադարձել էին «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին, նրանք տարակուսանքով էին վերաբերվել Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի այն գնահատականին, թե 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններում ոստիկանության գործողությունները իրավաչափ և համաչափ են եղել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանների արձակած «Չերյոմուխա»-ից առնվազն երեք մարդ է սպանվել:

Անդրադառնալով Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքին` համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն ընդգծել էին, թե հանձնաժողովի առաջարկությունները ցույց են տալիս, որ այն ավելի խորքային վերլուծություն է կատարել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, քան դրանք արտացոլված են զեկույցում: Այս հակասությունը, ինչպես նաև այն ոճը, որով հանձնաժողովը որոշ հարցեր ընդգծել է, իսկ որոշ հարցերի խուսափել է անդրադառնալ, ըստ համազեկուցողների, տպավորություն էր ստեղծում, որ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը ամեն գնով խուսափել է դեմ գնալ մարտ 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածին կամ չի ցանկացել սուր քննադատության ենթարկել իշխանությունների կատարած քայլերը:

«Այս ինքնագրաքննությունը ցավալի է, քանի որ այն կասկածի տակ է դնում կատարված հետաքննության վստահելիությունը», – նշել էին համազեկուցողները: Կոլոմբիեն և Պրեսկոտը նշել էին, որ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի ամենաակնհայտ երկու թերություններից մեկն այն է, որ զեկույցը բավականաչափ միակողմանի է, միակողմանի են ներկայացված նաև այն իրադարձությունները, որոնք հանգեցրին 2008թ. մարտի 1-ի ճգնաժամին:

Այս հարցում հանձնաժողովը մեղքը բարդել է ընդդիմության վրա և հիմնականում խուսափել որևէ մեղադրանք ներկայացնել իշխանություններին: Ըստ համազեկուցողների` զեկույցում ընդհանրապես չեն քննարկվում և չեն վերլուծվում մարտի 1-2-ին հաջորդող իրադարձությունները, մասնավորապես` ընդդիմության մեծ թվով աջակիցների ձերբակալություններն ու քրեական հետապնդումները:

Անդրադառնալով մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների բացահայտման խնդրին` Ջ.Պրեսկոտն ու Ժ.Կոլոմբիեն ընդգծել էին, որ մինչ օրս որևէ կոնկրետ արդյունք չկա: Հետևաբար, ըստ համազեկուցողների, պետք է հայտնաբերվեն այն գնդակները, որոնցով սպանվել են մարտի 1-ին զոհված 10 անձանցից 5-ը, ինչպես նաև պետք է հայտնաբերվեն այն զենքերը, որոնցից սպանվել են այդ մարդիկ: Հատկապես հաշվի առնելով, որ կան վկայություններ այն մասին, որ այդ գնդակներից առնվազն 3-ը կարող էին արձակված լինել ոստիկանության կողմից: Եթե այդ մտահոգություններին կոնկրետ պատասխաններ չտրվեն, ապա համազեկուցողները վստահ են, որ դրանք կհանգեցնեն պնդումների, որ ոստիկանությունը փորձում է քողարկել տեղի ունեցածը:

2010-ի մարտին Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել էր բարեփոխումների առաջարկություններ` ուղղված հաղթահարելու ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում, որն առաջացել էր 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման և դրան հաջորդած Մարտի 1-ի սպանդի արդյունքում: Դրանց շարքում էին` քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, մարտի 1-ի դեպքերի քննության անկախ հանձնաժողովի ստեղծումը, «Ա1+» հեռուստաալիքի հեռարձակման հաճախականության վերադարձին առնչվող բոլոր արհեստական խոչընդոտների վերացումը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Ի դեպ, նկատենք, որ անցյալ տարի հունիսին համազեկուցողները Հայաստանին կոչ արեցին վերանայել ԶԼՄ-ների օրենսդրությունը: Համազեկուցող Ջ.Պրեսկոտն ու Ժ.Կոլոմբիեն, ով մի քանի օր անց դադարեցրեց Հայաստանի հարցով համազեկուցողի իր լիազորությունները, իրենց մտահոգությունն էին հայտնել հեռարձակմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Նրանք նշել էին, որ բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատել են այդ օրենքը` կարծիք հայտնելով, որ այն սահմանափակում է բազմակարծությունը հայաստանյան լրատվամիջոցներում:

Պրեսկոտը և Կոլոմբիեն ընդգծել էին, որ Վեհաժողովը իր մի շարք բանաձևերում ամրագրել է, որ Հայաստանում զանգվածային լրատվության ոլորտի իրավական կարգավորման բարեփոխումները պետք է ոչ միայն ապահովեն լիցենզավորման կատարյալ թափանցիկ գործընթաց, այլև նպաստեն հայաստանյան լրատվամիջոցներում բազմակարծության ավելի մեծ միջավայրի ապահովմանը, քան ներկայումս է:

Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխության առնչությամբ Պրեսկոտն ու Կոլոմբիեն արձանագրել էին, որ օրենսգրքի նախագիծը չի քննարկվել ընդդիմության հետ հատուկ աշխատանքային խմբի շրջանակներում. «Մեզ համար պարզ է, որ որևէ Ընտրական օրենսգիրք, որը չի քննարկվել երկրի տարբեր քաղաքական ուժերի հետ և հիմնված չէ նրանց միջև հնարավորինս լայն փոխադարձ համաձայնության վրա, չի կարող ստեղծել անհրաժեշտ հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ»: Ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության` համազեկուցողները ամփոփել էին. «Մենք գարնան սկզբին կվերադառնանք Հայաստան` իշխանությունների հետ այս խնդիրները մանրամասնորեն քննարկելու համար»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի համազեկուցողների սպասվող այցից: «Համազեկուցողներն արդեն մեկ անգամ խաբել են մեր հասարակությանը` հայտարարելով, թե անցյալ գարնանը պետք է այցելեն Հայաստան:

Սա աննախադեպ երևույթ է, քանի որ հայաստանյան իրադարձություններով պատասխանատուները տեղյակ են, թե ինչպիսի ճգնաժամ և ինչ խնդիրներ գոյություն ունեն Հայաստանում, և դրանք արծարծված են նաև իրենց հեղինակած փաստաթղթերում»: Վ.Կարապետյանը կարևորեց նրանց այցը և հիշեցրեց, որ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի այցից հետո փոխվեց Ընտրական օրենսգիրքը, Համարբերգի և համազեկուցողների համատեղ ջանքերով և իհարկե Հայ ազգային կոնգրեսի ճնշման տակ տեղի ունեցավ համաներում. «Քաջ գիտակցելով այդ հանգամանքը և տեսնելով, որ Ս.Սարգսյանը որևէ քայլ չի անում` կարծես միտումնավոր այսքան ժամանակ նրանք չայցելեցին Հայաստան:

Հայտնի է, որ 1677 բանաձևի որևէ պահանջ չի իրագործվել, և սա չի կարող չմտահոգել մեզ և համազեկուցողներին, և կարծում եմ, որ իրենք պետք է պարզապես գնահատական տան այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան իրենց այցից հետո»: Վ.Կարապետյանը շեշտեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձերբակալման փաստը.

«Պրեսկոտի և Կոլոմբիեի նախաձեռնությամբ 1677 բանաձևում ամրագրվեց այն դրույթը` համաձայն որի թաքնված անձինք վերադառնալու դեպքում պետք է մնային ազատության մեջ: Այդ բանաձևի օգտին քվեարկել են նաև ԵԽԽՎ-ում ներկայացված իշխանական պատգամավորները, և փաստորեն նրանք արհամարհել են համազեկուցողների առաջարկությունը և իրենց իսկ քվեարկությունը: Կարծում եմ` այսքան երկար լռությունը այս աղաղակող փաստի վերաբերյալ շատ մտահոգիչ է, և պետք է համապատասխան գնահատական հնչի համազեկուցողների կողմից»:

Ի՞նչ առաջարկություններ կներկայացնի Հայ ազգային կոնգրեսն այս անգամ համազեկուցողներին` հարցրեցինք Վ.Կարապետյանին:

«Մենք պարզապես ուշադրություն ենք հրավիրելու այն անհետևողականության վրա, որը դրսևորեցին համազեկուցողները, և իշխանության կողմից խորը արհամարհանքը` համազեկուցողների և ԵԽԽՎ-ի նկատմամբ»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում