ՖԻՖԱ-ն համաձայնագիր է ստորագրել գոլերի ավտոմատ գրանցման համակարգերն առաքող GoalRef և Hawk-Eye ընկերությունների հետ: Այդ մասին է տեղեկացնում կազմակերպության պաշտոնական կայքը:
Համաձայնագիրը նշված ընկերություններին թույլ կտա իրենց համակարգերը կիրառել ամբողջ աշխարհում:
Սարքավորումը մարզադաշտում տեղադրվելուց հետո այն վերջնական ստուգում կանցնի, որը կիրականացնի որևէ անկախ կազմակերպություն:









































