Քարը, որը երկար ժամանակ օգտագործվել էր Լյուիս ընտանիքի կողմից որպես դռան հենարան, հանկարծ պարզվել է՝ երկնաքար է, որի գրեթե 4,5 տրիլիոն տարեկան է:
Ամերիկյան Լյուիսների ընտանիքը որոշել է մի օր ստուգել իրենց տան դիմաց գտնվող սալաքարը: Այն նույնիսկ կանաչ գույն է ներկվել, քանի որ ծառայել է որպես ծաղկանոցի զարդարանք: Պարզվել է, որ քարը երկար ճանապարհ է անցել, մինչ կհայտնվեր իրենց այգում:
Ըստ ընտանեկան ավանդության՝ քարը գտել է տիկին Լյուիսի պապը Թեննեսի նահանգում 1930-ական թթ.: Նրա բնույթի մասին ոչ մի բան հայտնի չի եղել, քանի դեռ այն չեն ստուգել մետաղաորսիչ սարքով:









































