Եվրոպական Կենտրոնական բանկը չի վերահսկելու բրիտանական բանկերի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Դեյվիդ Քեմերոնը` ելույթ ունենալով Համայնքների պալատում:
Ըստ կառավարության ղեկավարի խոսքերի` բրիտանական բանկերը կմնան երկրի ֆինանսական կարգավորման և վերահսկողության վարչության պատասխանատվության ներքո:
Դրա հետ մեկտեղ, Եվրամիության համագումարի շրջանակներում որոշում է կայացվել ԵՄ բանկային համակարգի կարգավորման միասնական համակարգ ստեղծել 2014 թ. վերջին: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել հատուկ միջբանկային ֆոնդ պրոբլեմային բանկերի խնդիրների լուծման համար: Եվրոպական իշխանությունները հույս ունեն, որ ֆոնդի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերյան համագումարի ժամանակ:









































