Ջաննի Ռոդարին ծնվել է 1920թ. հոկտեմբերի 23-ին Իտալիայի Օմենյա քաղաքում:
Սովորել է ջութակ նվագել, ուսուցիչ է աշխատել գյուղական բնակավայրերում: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա ազդել են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Շոպենհաուերը, Լենինը, Տրոցկին:
1939թ. հաճախել է բանասիրության դասընթացների Մալինյան համալսարանում:
Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անդամակցել է մի քանի շարժումների՝ Դիմադրության շարժմանը, Իտալական կոմունիստական կուսակցությանը:
1948-ից Ռոդարին աշխատել է «Ունիտա» թերթում՝ որպես լրագրող:
1951թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ուրախ բանաստեղծությունների գրքույկը», «Չիպոլինոյի արկածները», որը Ռոդարին բերեց համաշխարհային հռչակ:
Ռոդարիի բոլոր ստեղծագործությունները ռուսերենի են փոխադրվել Սամուիլ Մարշակի կողմից:
Ռոդարին մահացել է 1980թ. ապրիլի 14-ին Հռոմում:








































