Վաղաժամ մթնշաղները, մոխարգույն երկինքը և երկարատև անձրևները անդրադառնում են մեր տրամադրության և զգացողության վրա: Կայտառություն և լավատեսություն կարծես երբեք էլ չի եղել: Օրերը միօրինակ են դառնում, որոնք լցված են քնելու և ձանձրույթի դեմ պայքարով: Ինչպես պայքարել դրա դեմ:
Աշնանային ընկճախտն առաջանում է վատ եղանակի և մոխրագույն պատկերների հետևանքով: Բոլորին ծանոթ տհաճ ֆենոմենն ունի նաև գիտական բացատրություն: Արևային ակտիվության նվազումը մարդու օրգանիզմում մելանին հորմոնի քանակի աճ է առաջացնում, որն էլ իր հետ բերում է ընկճախտային վիճակների շատացման:
Աշնանային ընկճախտի զարգացմանը նպաստում են խրոնիկ սթրեսները, աշխատանքային լարվածությունը և ոչ լիարժեք հանգիստը: Այդ պատճառով վատ տրամադրության դեմ պայքարի գլխավոր միջոցներից մեկը հանգիստ և տևական քունն է: Հենց նույն պատճառով էլ մարդիկ, ովքեր ենթակա են աշնանային ընկճախտի, խորհուրդ է տրվում խուսափել թեյ կամ սուրճ խմելուց, որոնք ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա:
Վատ տրամադրությունից ձերբազատվելու լավագույն դեղամիջոցը թարմ բանջարեղենի և մրգերի տեսքով վիտամիններն են, ֆիզիկական ակտիվությունը, թարմացված զգեստապահարանը և կյանքում լավ փոփոխությունները:












































