Մեքսիկական Ակապուլկո քաղաքում զոհվածների ավելի քան 20 մարմին է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները` 24 մարմին է հայտնաբերվել շինարարական աշխատանքների արդյունքում, որոնք սկսվել էին սեպտեմբերի սկզբին:
Ներկա դրությամբ որոշվում է զոհվածների ինքնությունը:
Վերջին ամիսների ընթացքում Ակապուլկոյում շատացել են հանցագործությունները, որոնց մասնակից են թմրաառևտրականները:









































