«Սելթիկ»-ի հարձակվող Միկուն հայտնել է «Բարսելոնա»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Իհարկե, մենք կարող ենք հաղթել, քանի որ «Բարսելոնա»-ի համար առանձքային դեր ունեցող մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել: Դա կարող է ձեռնտու լինել մեզ: Հանդիպումը դիտելու են ամբողջ աշխարհում, այդ ապտճառով էլ տրամադրվածությունն ու հաղթանակի ձգտումն առավելագույն մակարդակի կհասնեն:
Կատալոնական ակումբը լավագույնն է աշխարհում: Մեսսիի դեմ էլ բազմիցս եմ խաղացել: Նա միշտ գոլի մասին է մտածում: Բայց նրան հնարավոր է կանգնեցնել և մենք կստիպենք Մեսսիին կանգ առնել: «Բարսելոնա»-ի մասին խոսելիս կարևոր է հասկանալ, որ խոսքը միայն Մեսսի մասին չէ: Պետք չէ մոռանալ նաև մյուսների մասին»,- ասել է Միկուն:










































