Իսպանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտնել է «Սելթիկ»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Չեմպիոնների Լիգայի շրջանակներում յուրաքանչյուր խաղ մեծ նշանակություն ունի: Մենք մեծ քայլ առաջ կկատարենք` դեպի փլեյ-օֆֆ, եթե առավելության հասնենք «Սելթիկ»-ի նկատմամբ: Այդ թիմը լավ մարզավիճակում է, և մենք շատ լուրջ ենք վերաբերում առաջիկա խաղին:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ավարտին դեռևս 4 տուր կա: Խմբում առաջին երկու տեղերը զբաղեցնելու համար լուրջ պայքար է մղվելու: Խաղերից յուրաքանչյուրն անչափ բարդ կլինի»,- նշել է Վիլանովան:







































