1929թ. Երևանում վախճանվեց պետական գործիչ, ՀԽՍՀ լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը:
Ծնվել է 1885թ. դեկտեմբերի 21-ին Ելիզավետպոլում, 1915թ. ավարտել Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը: 1915-1917թթ. եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի խմբագիրը, 1917 թվականին խմբագրել «Բանվորի կռիվ» թերթը: 1920 թվականի նոյեմբերին եղել է ՀՍԽՀ հեղկոմի կազմում, 1921-1923-ին՝ եղել ՀՍԽՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը:
1923-1929թթ. եղել է լուսավորության ժողկոմ և ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ եղել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագիրը: ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ էր:









































