Հեռուստահաղորդավար Արմեն Չիբուխչյանը Facebook-ի իր էջում գրում է.
Ես աբսուրդ եմ համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն սկսել է խոսել Ռուբեն Հակոբյանը՝ մարդ, որ աղերս չունի ո՛չ Ժառանգության, ո՛չ նրա գաղափարախոսության հետ: Ցավում եմ, բայց «Ժառանգությունը» Ռուբեն Հակոբյանի «շնորհիվ» կորցրեց իր դեմքն ու ինքնասիրությունը: Ափսոսում եմ, որ ձայն եմ տվել այդ կուսակցությանը, որովհետեև Զարուհի Փոստանջյանից բացի, այդ խմբակցությունում ժառանգական չեմ տեսնում:
Եթե իրական «ժառանգականները»՝ Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Զարուհի Փոստանջյանը, թեկուզ սեփական դեմքերը փրկելու մղումով, իրավիճակը չվերցնեն վերահսկողության տակ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի թուլակամությունը, և Ռուբեն Հակոբյանի տհաճ կերպարը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կկործանեն երբեմնի և, ըստ իս, միակ քաղաքական լուսավոր և առաջադեմ ուժը Հայաստանում:









































