ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա հակառակորդ Միթ Ռոմնին պատրաստվում են վերջին՝ երրորդ հեռուստաբանավեճին, որը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան՝ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռաթոն քաղաքում, և նվիրված կլինի արտաքին քաղաքականությանը:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընտրողները գործող նախագահին արտաքին քաղաքականության հարցերից ավելի քաջատեղյակ են համարում։ Հատկապես կարևոր դեր է այս կարծիքի ձևավորման համար խաղում Ուսամա բեն Լադենի ոչնչացումը:
Միթ Ռոմնիի միջազգային փորձը սահմանափակվում է մի շարք օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրեր կնքելով՝ այն դեպքում երբ նա զբաղվում է ներդրումներով։
Ինչևէ, վեջին հարցումները ցույց են տվել, որ Ռոմնիին հաջողվել է նվազեցնել թեկնածուների միջև եղած տարբերությունն այն հարցերում, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը: Հանրապետական թեկնածուն Սպիտակ տանը քննադատել է Բենղազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման մեկնաբանությունը փոփոխելու համար:
Լիբիայի ողբերգությունից բացի, թեկնածուները հավանաբար կքննարկեն արտաքին քաղաքական խնդիրների ավելի լայն շրջան, որոնց թվում՝ բեն Լադենի ոչնչացման հարցը, Չինաստանի դերը միջազգային տնտեսության մեջ, Աֆղանստանում «Թալիբանի» դեմ զինված գործողությունների կրճատման Օբամայի ծրագրերը, Սիրիայի հակամարտությունը, Իսրայելի և Իրանի միջև աճող լարվածությունը՝ կապված Իրանի միջուկային ծրագրերի հետ, ինչպես՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները:









































