Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Մեր ԱԳՆ-ն իրեն պահում է համեստ հարսի պես». Արման Նավասարդյան

«Մենք չենք կարող ներքին դեմոկրատիա չունենալ, բայց դրսում ինտեգրվել դեմոկրատական կառույցներին: Ըստ երևույթին, ուզում ենք արտաքին դեմոկրատական գործոնները տեղավորել ներքին կյանքի վրա, դրսից բերել դեմոկրատիան, որովհետև ներսից չենք կարողանում: Իհարկե, սա կատակ եմ անում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ պետք է լինեն դեմոկրատական կարգեր»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա քննադատել է ՀՀ արտգործնախարարության գործունեությունը: Դեսպանը նշել է, որ պետք արտաքին քաղաքականությունը նպաստի ներքին քաղաքականությանը, այնինչ մեր ԱԳ նախարարությունը կենտրոնացել է ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ աչքաթող անելով մյուս հարցերը: Իսկ ողջ աշխարհում քաղաքականությունից առաջ դիվանագիտությունը զբաղվում է առևտրատնտեսական հարաբերություններով: ՛

«Դիվանագիտությունը պետք է մեծապես նպաստի բիզնեսի զարգացմանը: ԱԳՆ-ն պարտավոր է նպաստել քո երկրում և երկրից դուրս բոլոր ոլորտների զարգացմանը»,- ասել է դեսպանը: Նա բացասական է համարել, որ ԱԳՆ-ը չունի հաշվետվություն ժողովրդի առաջ և չի երևում, թե 300 հոգանոց կոլեկտիվն ինչով է նպաստում մեր ներքին խնդիրների լուծմանը:

Արման Նավասարդյանը նշել է, որ վերջերս երկու հայտարարություն արեցին ԱՄՆ և ՌԴ դեսպանները, առաջինը՝ Վարդան Օսկանյանի մասով, երկրորդը՝ արտագաղթի՝ երկուսն էլ մեղադրելով ՀՀ իշխանություններին: Բանախոսը դա համարել է սխալ քայլ. «Նախ այդ երկու դեսպանների հայտարարությունն էլ Վիեննայի 1961 թ. Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ կոնվենցիայի միանշանակ խախտում է, կոչվում է մեր ներքն գործերին խառնվել: Դա ուրիշ երկրի դեսպանի գործը չէ: Սա այն քաղաքականությունն է, որ թույլ տվեց իրեն իր նախորդը՝ Մարի Յովանովիչը: Սրանից մեկ տարի առաջ նա պետհամալսարանում անվանարկեց մեր իշխանություններին, թե ինչու են երկարաձգել ռուսական ռազմակայանների գոյությունը Հայաստանւոմ: Նման պայմաններում նրան ուղղակի պետք էր «անցանկալի անձ» հայտարարել: Իսկ մեր ԱԳՆ-ն համեստ հարսի պես լռեց»:

Արման Նավասարդյանը նշել է, որ ԱՄՆ դեսպանն իրեն պահել է տեխասցի կովբոյի պես, իսկ Հայաստանը նման պայմաններում պետք է չկորցներ ազգային դիմագիծը, չիջեցներ պետականության նշաձողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում