Եվրոպական միության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը Հորդանանից սկսել է իր հնգօրյա այցը Մերձավոր Արևելք:
Երկուշաբթի օրը նա Ամմանում հանդիպել է Աբդալլահ Երկրորդ թագավորի, ինչպես նաև Խաշիմիթի Թագավորության արտգործնախարար Ջուդեհի հետ: Էշթոնը կայցելի նաև Սիրիայի փախստականների ճամբար:
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը երեքշաբթի օրը Բեյրութում կհանդիպի Լիբանանի առաջնորդների հետ:
Չորեքշաբթի օրը Իսրայելում նրան է սպասում նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Բինիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:
Հետո տիկին Էշթոնը կմեկնի Ռամալա՝ Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի և կառավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու: Դա տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:
Իր այցելություններից առաջ Էշթոնն ասել է. «Մերձավոր Արևելքն այժմ ճգնաժամ է ապրում: Ահա թե ինչու է անհրաժեշտ ԵՄ-ի և տարածաշրջանում նրա գործընկերների միջև համագործակցությունը, որպեսզի բոլորը միասին հաղթահարեն քաղաքական, ռազմավարական և մարդասիրական խնդիրները»:









































