Չեմպիոնների լիգայի խաղարկության հերթական խաղից առաջ «Բարսելոնա»-ն լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում:
Թիմի հիմնական կազմի միանգամից երեք պաշտպաններ չեն կարողանա մասնակցել խաղին վնասվածքների պատճառով: Դանի Ալվեսը, Կարլես Պույոլն ու Ժերար Պիկեն չեն կարողացել ապաքինվել «Սելթիկ»-ի դեմ խաղից առաջ:
Իրավիճակը էլ ավեի է բարդացրել Սերխիո Բուսկեցը, ով նախորդ խաղում կարմիր քարտ է ստացել ու որակազրկվել:
Սպասվում է, որ պաշտպանության կենտրոնում կլինեն Ալեքս Սոնգն ու Խավիեր Մասկերանոն:







































