Ռուսական հեղինակավոր սպորտային պորտալ Sports.ru-ի թղթակիցն իր բլոգում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանն ուղղակի հրաշալի է: Նա գերազանց հանդիպում անցկացրեց ազգային հավաքականի կազմում՝ չնայած արդյունքում պարտություն կրելուն:
Մխիթարյանը հատկապես շատ վտանգավոր է հարձակվողական գործողություններում: Հենրիկն ունի գերազանց արագություն ու տեխնիկա»,- մասնավորապես գրել է թղթակիցը:









































