Տաջիկստանը քննարկում է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական սարքավորումների տրանզիտի մասին, հաղորդում է BBC-ն:
Այս մասին հայտարարել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոն` Դուշամբե այցելած ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության հրամանատար, գեներալ Ուիլյամ Ֆրեյզերի հետ ունեցած բանակցություններից հետո:
Սա տարվա ընթացքում ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության հրամանատարի երրորդ այցն է Տաջիկստան:
ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրս բերումը կսկսի հաջորդ տարի:







































