Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Քաղբանտարկյալ լինելը քաղաքական կապիտալ է

«Ինձ և մեր քաղաքական ուժի համար խնդիրը միասնական ցուցակը չէ, այլ միավորված ընդդիմադիր դաշինքը. հույս ունեինք, որ ընդդիմադիր դաշինքը կլցնի ընդդիմության միավորման բացը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, զուրկ էր քաղաքականության կանոններից»,- «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների խորհրդարանական համատեղ գործունեության դադարեցման վերաբերյալ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքերով՝ եթե չկան բանսարկություններ, թաքուն բանակցություններ, քաղաքական գծից շեղումներ և այլն, մնացած դեպքերում միությունը փլուզելը քաղաքականության հետ կապ չունի: «Մենք հնարավոր և անհնար ամեն ինչ արեցինք կանխելու սա: Մենք փորձեցինք նախ մեղմել մեր բոլոր պատասխան հայտարարությունները, լինել զուսպ, քաղաքականության շրջանակներում: Մենք կարող ենք տալ կոշտ պատասխան, բայց մենք վախենում ենք դրանով հեղինակազրկել ընդդիմադիր դաշտը»,- ասել է կուսակցության փոխնախագահը:

Ի վերջո, մանդատները վայր դնելու վերաբերյալ պայմանավորվածություն եղե՞լ է արդյոք երկու առաջնորդների միջև. այս հարցին Անուշ Սեդրակյանը կոնկրետ պատասխան չի տվել` ասելով. «Լավագույն պայմանավորվածությունը, որ կարող է լինել մանդատների վերաբերյալ, դա ԿԸՀ ներկայացված ցուցակն է»: Նա նաև շեշտել է, որ լավ դասավորության դեպքում «Ժառանգության» ցուցակն առավել ձայներ կարող էր ստանալ:

«Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ ցուցակի բոլոր ներկայացուցիչներից պահանջել է գրել ինքնաբացարկի դիմում, ապա ցուցակը վերակազմավորել, սակայն իրենց կուսակցության վարչության մայիսի 13-ի նիստում հայտարարություն է ընդունվել վերադասավորում չանելու մասին: «Ժառանգության» հետ նախընտրական բանակցություններից ևս որոշ փակագծեր բացել է Սեդրակյանը. «Մենք փորձում էինք ամեն կերպ այս վերադասավորումների միջով անցնել, մենք քննարկեցինք շատ կետեր, որ հրաշալի կլիներ, որ ցուցակի ավելի անցողիկ տեղերում լինեն ոչ թե «Ազատ դեմոկրատներ»–ի, այլ «Ժառանգության» ազդեցիկ նեկայացուցիչներ»:

Ա. Սեդրակյանը հիշեցրել է «Ժառանգությանը», որ ընդդիմադիր դաշտն ունի շատ խնդիրներ, և ընդդիմությունն իավունք չունի անձնական հողի վրա հուսախաբ անել ընտրողին: Մնացածին էլ հիշեցրել է, որ «Ազատ դեմոկրատներ»-ը նոր կուսակցություն է, բայց իրենց անդամներից որևէ մեկն առանց քաղաքական կենսագրության չի մտել դաշտ. «Նրանք քաղբանտարկյալ էին, իսկ նախկին քաղբանտարկյալ լինելը քաղաքական կապիտալ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում