Ամերիկյան Թեննեսի համալսարանի մասնագետները ստեղծել են յուրօրինակ դեղամիջոց, որը մեծ հեռանկարներ ունի ճառագայթային հիվանդությունների թերապիայում և այն դեպքերում, երբ ռադիոակտիվ ճառագայթումը կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Նոր դեղամիջոցի հիմքում հիմնաթթվի պատճենն է: Այդ թթուն բնության մեջ հանդիպում է սուրճի և հապալասի մեջ: Այս մասին հայտնում է odnoy-strokoy կայքը:
Ստացված դեղամիջոցը հիանալի արդյունավետություն է ցուցաբերել լաբորատորիաներում փորձարկվող կրծողների վրա: Մկներին ճառագայթման են ենթարկել 24 ժամ շարունակ, այնուհետև նրանց ներարկել նոր դեղանյութը: Պարզվել է, որ դեղանյութի ընդունումից հետո վերապրելու շանսերը 3 անգամ մեծացել են։










































