YouTube վիդեոհոսթինգը ոչ առևտրային կազմակերպություններին առաջարկել է ստեղծել խմբեր՝ տեսանյութերի դիտումների որոշակի թիվ ապահովելու նպատակով: Նորարարության մասին նշված է ծառայության կայքում:
Կազմակերպությունը որոշել է մատնանշել, թե մեկ կամ մի քանի տեսահոլովակների քանի դիտումների է ցանկանում հասնել:
Օգտատերերը կտեսնեն այն նշաձողը, որը արտացոլում է՝ քանի դիտում է անհրաժեշտ հայտարարված նպատակին հասնելու համար:
Սանդղակի մոտ տեղակայված է Share կոճակը, որը թույլ է տալիս տեսահոլովակի մասին պատմել իր ընկերներին:
Առաջարկը հասանելի է այն կազմակերպություններին, որոնք միացած են YouTube-ի ոչ առևտրային ծրագրին:
Ծրագրին մասնակցում է 18 հազար կազմակերպություն:









































