Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը, որ այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը «Բորուսիա»-ի դեմ խաղում պայքար է մղելու միմիայն հաղթանակի համար:
««Բորուսիա»-ի հետ խաղում հաղթանակի հասնելը, իհարկե, հեշտ բան չէ: Չնայած դրան՝ մենք պարտավոր ենք խաղալ միայն հաղթանակի համար: Հնարավոր է՝ երեք միավոր վաստակելու համար ստիպված լինենք մեր ուժերի գերլարումով հանդես գալ:
Ինչ վերաբերում է իմ՝ ձախ եզրում հանդես գալուն, պետք է ասեմ, որ իրոք բավական անսովոր է: Սակայն եթե դա հարկավոր է թիմին, ու Մոուրինյոն այդպես է ճիշտ գտնում, ես պատրաստ եմ խաղալ ամենուր»,- ասել է Էսյենը:








































