Իսրայելական Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ «Մոսադ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Եֆրեմ Գալևին արևմտյան երկրներին կոչ է արել ակտիվացնել Թեհրանի հետ երկխոսությունը՝ նրա միջուկային ծրագրի հարցը լուծելու համար.
«Ես գիտակցեցի, որ անհրաժեշտ է թշնամու հետ երկխոսությունը: Կորցնելու ոչինչ չկա: Արևմուտքը պնդում է, որ եթե սկսեք երկխոսել նրա (Իրանի) հետ, ապա նրան կդարձնեք լեգիտիմ: Մինչդեռ հրաժարվելով դրանից՝ դուք նրան չեք զրկում լեգիտիմությունից»:










































