Ֆրանսիայում գործազրկության մակարդակը «տագնապալից» կլինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, քանի որ մի շարք ընկերություններ ճգնաժամի պատճառով նախատեսում են կրճատել իրենց հաստիքները: Այս մասին հայտարարել է երկրի աշխատանքի նախարար Միշել Սապեն:
«Մենք հասել են բացարձակապես տագնապալից մակարդակի, իրավիճակի դեմ պետք է պայքարել»,- ասել է նա:
Ֆրանսիայում գործազրկության մակարդակը սեպտեմբերին կազմում էր 9.7 տոկոս, ինչը ռեկորդ է համարվում վերջին 13 տարիների համար:











































