Հոկտեմբերի 22-ին իտալական «Ջենոա» ֆուտբոլային ակումբի տնօրենությունը որոշում է կայացրել գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Լուիջի դե Կանիոյին:
Մասնագետի՝ աշխատանքից ազատումը տեղի է ունեցել «Ռոմա»-ի դեմ խաղում թիմի կրած պարտությունից անմիջապես մեկ օր անց:
Հատկանշական է, որ տանտերերը հաղթում էին 2:0 հաշվով, սակայն արդյունքում պարտվեցին 2:4 հաշվով:
Նշվում է, որ թափուր պաշտոնը կզբաղեցնի «Սամպդորիա»-ի ու «Յուվենթուս»-ի նախկին մարզիչ Լուիջի դել Ներին:










































