Մեծ Բրիտանիայի իշխանությունները Եմենից եւ Սոմալիից եկող բոլոր բեռների վրա արգելք են մտցրել: Բացառություններ կարվեն միայն այն մարդկանց համար, ովքեր կուղեկցեն իրենց բեռները: Նոր պահանջներ են մտցրել օդային փոխադրումների անվտանգության ապահովման գործում: Երեկ Գերմանիան արգելել է Եմենից եկող բոլոր օդանավերի մուտքը Գերմանիայի օդային տարածք:
Այս ամենը կապված է վերջերս իրականացված անհաջող ահաբեկչությունների հետ: Եմենից Չիկագո մեկնող օդանավում հայտնաբերվել էր մի ծանրոց, որտեղ տեղադրված էր եղել պայթուցիկ սարք: Սարքերը հայտնաբերվել էին Լոնդոնում եւ Դուբայում, քանի որ բեռնափոխադրումները Եմենից դեպի ԱՄՆ իրականացվում են նաեւ ադ տրանսպորտային հանգույցներով: