Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ մեկնարկել են Մալաթիայում կանգուն մնացած հայկական եկեղեցիներից մեկի՝ Վանքի վերականգնողական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Մալաթիայի նահանգապետարանը:
Նշվում է, որ այդ աշխատանքների շրջանակներում քանդվելու է եկեղեցու մոտ գտնվող բետոնե կառույցը, որը ծառայում էր որպես դամբարան: Վանք եկեղեցու հին լուսանկարները վկայում են, որ նախկինում եկեղեցու շրջակայքում չի գտնվել այդօրինակ կառույց:











































