Երկար ժամանակ գիտնականները վստահեցրել են, որ քաշի նվազեցումը թույլ է տալիս կանանց հեշտ բեղմնավորվել: Սակայն վերջին հետազոտությամբ պարզվել է, որ դա այդպես չէ: Պարզապես եթե գեր մարդը նիհարում է, ապա սեռական ցանկությունն ուժեղանում է: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
ԱՄՆ-ի Փեն սթեյթի բժշկական քոլեջի փորձագիտական խումբը ուսումնասիրել է, թե ինչպես է քաշի նվազեցման գործընթացը ազդել կանանց վերարտադրողականության վրա: Ինչպես նշում է բժիշկ Ռիչարդ Լեգրոն, քաշի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել ձվազատման խնդիրներ: Հատկապես վտանգավոր է, եթե ճարպային շերտերը կուտակվում են հիմնականում որովայնի շրջանում:
Գիտնականները հետազոտել են մեզի նմուշները՝ չափելու հորմոնների ցուցանիշները դաշտանային ցիկլում: Պարզվել է՝ ձվազատման մակարդակը բարձր է եղել փորձի 29 մասնակիցների մոտ օպերացիայից առաջ և դրանից երկու տարի անց: Չի փոխվել նաև ձվազատման որակը:
Իսկ ահա մասնակիցների լրացրած հարցաթերթիկներից պարզվել է, որ քաշի նվազեցման արդյունքում նրանց մոտ բարձրացել է լիբիդոն: Ավելի վաղ գիտնականները ապացուցել էին, որ գեր տղամարդկանց մոտ քաշի նվազեցումը ուժեղացրել է սեռական ցանկությունը:








































